Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Ես չեմ զարմանա, որ Բաղրամյան 26-ում էլ անառականոց լինի»

«Ես չեմ զարմանա, որ Բաղրամյան 26-ում էլ անառականոց լինի»
10.09.2013 | 17:45

«Ես չգիտեմ ինչպես, բայց Լիցկան մարդ է սպանել ու նրան բաց են թողել։ Նա ազատության մեջ է, իսկ նա, ով մի մուշտի է տվել ոստիկանին (նկատի ունի Տիգրան Առաքելյանին), քարշ են տալիս բանտերում, ինչպես ամենավերջին հանցագործի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով երկրում տիրող ամենաթողությանը, նա ասաց. «Ես չեմ զարմանա, եթե Բաղրամյան 26-ում էլ անառականոց լինի: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, երկիրն անտեր է, ով ասես, ինչ ասես անում է: Եթե Սերժ Սարգսյանը երկրի տերը լիներ, մի քիչ սիրեր երկիրը, այս երկիրն այսպես չէր լինի»:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ ասաց, որ նա երկու բյուջեի չափ փող է գողացել, ինչի համար նա պետք է պատասխան տա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ